
Հայտնաբերվել է սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի մեղադրանքով հետախուզվող Համիդ Է.-ն

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 18.45-ին, Մեղրիի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1970 թ. ծնված Համիդ Է.-ն, որը մարտի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: