 
                        Լեհաստանում Ինտերպոլի կողմից հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
 
                                    Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և Էրեբունու տարածքի վետերանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 28-ին, ժամը 10-ին, կամավոր բաժին է ներկայացել 1975 թ. ծնված Վաչագան Վ.-ն, որը Լեհաստանում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր Լեհաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 158-րդ, 157-րդ, 11-րդ, 13-րդ և 279-րդ (ծեծ և ավտոմեքենա փախցնելու փորձ) հոդվածների մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        