Գողության համար հետախուզվող 50-ամյա Հմայակ Ե-ն հայտնաբերվել է
Սեպտեմբերի 27-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 50-ամյա Հմայակ Ե.-ին, որը 2021 թ. սեպտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: