
Երևանում և մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում և մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 29-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին, 2-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: