Բաժիններ՝

Կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին. Կապառոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ցավալի է որակել Իռլանդիայի հավաքականից կրած պարտությունը:

«Շատ ցավալի արդյունք ստացվեց: Չգիտեմ, թե ինչու է Հայաստանի հավաքականի հետ նման բանի տեղի ունենում, երբ հանդես է գալիս Իռլանդիայում: Կրկնվեց այն, ինչ եղել էր 2011 թվականին: Բայց այստեղ գնահատելի է այն, թե ինչպես թիմն արձագանքեց խաղադաշտում»,-խաղից հետո ասել է Կապառոսը:

Վերջինիս խոսքով` երկրորդ կեսում մրցակիցը սկսել է հասկանալ, որ Հայաստանի հավաքականը կարող էր փոխել հանդիպման ելքը:

Ազգերի լիգայի B դիվիզիոն 1-ին խմբի վերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցելով Իռլանդիայի ընտրանու հետ զիջել է 3:2 հաշվով: Ազգային թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձել են Արտակ Դաշյանը և Էդուարդ Սպերցյանը:

Հայաստանի հավաքականը ենթախմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը` հավաքած 3 միավորով: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 6 խաղերում սեփական դարպասն ընդունեց 17 գնդակ և մրցակիցների դարպասն ուղարկեց միայն 4-ը: B դիվիզիոնի 1-ին խմբում առաջին տեղը զբաղեցրեց Շոտլանդիան` 13 միավորով: Հայաստանի հավաքականը հանդես կգա ազգերի լիգայի C դիվիզիոնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս