Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքերին․ Ֆրանսիայի պաշտպանության նախարար
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնունին։ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստանում իրավիճակը գնահատելու համար։
«Մենք քննարկել ենք իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին, որտեղ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը վերադառնան իրենց սկզբնական դիրքերին։
Ես հայտարարեցի ֆրանսիական պատվիրակության արագ գործուղման մասին Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար»։