ՏԻՄ ընտրություններից հետո վերահաշվարկ կանցկացվի 25 ընտրատեղամասերում
Մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 11:00-ն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 19 դիմումներ են ստացվել թիվ 27 և 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 19 տեղամասերում:
Ինչպես հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ստացվել է 1 դիմում՝ թվով 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին:
Նշված հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ից:
Տեղական ինքնակառավարման մարմինների՝ 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 11.00-ն: