Շուրջ 400.000 դրամ արժողության աշխատանքային գործիքներ գողացող 75-ամյա բնակիչը հայտնաբերվել է
Սեպտեմբերի 25-ին ոստիկանություն էր զանգել Վայոց ձորի Վերնաշեն գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գողացել են աշխատանքային գործիքներ:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ հուլիսի 1-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով առանձնատան նկուղային հարկի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են ընդհանուր մոտ 400 հազար դրամ արժողության աշխատանքային գործիքներ:
Գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Վերնաշեն գյուղի 75-ամյա բնակիչը հրավիրվել է բաժին և հայտնել է, որ գողությունն ինքն է արել, իսկ գողացված իրերը թաքցրել է ավտոտնակում: Նա ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կատարվում է նախաքննություն: