Կոլապսային իրավիճակ Սիսիանում. ՔՊ-ն խառնվել է իրար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ քննարկվել է վերաքվեարկության հարցը` առանց ՔՊ-ի, կամ, միգուցե, նոր ընտրությունների կազմակերպման տարբերակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սիսիան եւ Լոռու մարզի Ալավերդի համայնքների ՏԻՄ ընտրություններում գրանցածԿոլապսային իրավիճակ Սիսիանում. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները Սիսիանի ընտրությունների արդյունքները համարել են կոլապս եւ չգիտեն՝ ինչ է սպասվում Սիսիանում: արդյունքներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար անակնկալ են եղել: Վերջիններս մինչեւ վերջ համոզված են եղել, որ չնայած ամեն ինչին՝ իրենց հաջողվելու է այդ համայնքներում առավելություն ունենալ. շատ օրենսդիրներ անձամբ էին քարոզարշավ անում:
Իհարկե, Սիսիանում ՔՊ-ն առավելություն ունի, սակայն միանձնյա՝ քաղաքի կառավարումը ստանձնելու համար ոչ բավարար թվով է ձայներ ստացել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Սիսիան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն անում էր ամեն ինչ, որ Սիսիանի քաղաքապետ ընտրվի Արմեն Հակոբջանյանը: Ի դեպ, Հակոբջանյանի շտաբի պետը հենց Կարեն Համբարձումյանն էր:
Երկրորդ տեղում ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի թիմի թեկնածու Հայկ Առաքելյանն է: Ուշագրավ է սակայն, որ մյուս թեկնածուն` ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի կնոջ քրոջ ամուսնու՝ բաջանաղի եղբայրն է՝ Արա Զաքարյանը: Վերջինս առաջադրվել էր «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակով եւ գրավել երրորդ հորիզոնականը: Այստեղ ՔՊ-ն որեւէ ուժի հետ պետք է դաշինք կազմի՝ քաղաքի կառավարումը ստանձնելու համար:
Եվ հենց այս հանգամանքով պայմանավորված են իշխանությունները մտահոգված, քանի որ կարծում են՝ բարդ է լինելու մյուս ուժերից որեւէ մեկի հետ միանալը: Ավելին՝ ՔՊ-ի ներսում էլ կարծիք է հնչեցվել, որ բացառված է՝ որեւէ մեկը միանա ՔՊ-ին»: