ՔՊ-ն Չարենցավանում պարտվում է
Կոտայքի մարզի Չարենցավան խոշորացված համայնքում 19 ընտրատեղամասերից հերթականում՝ 27/02 տեղամասում առաջատարը գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքն է:
Այս տեղամասում Հակոբ Շահգալդյանի ղեկավարած ուժը հավաքել է 488 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 257 ձայն։
Նշենք, որ այս տեղամասում գրանցված 1620 ընտրողից ընտրությանը մասնակցել է 796 ընտրող կամ մասնակիցների 49.14 տոկոսը։