ՔՊ-ական թեկնածուն Բերդում իր ավտոմեքենայով՝ ՔՊ-ի լոգոյով ու կարգախոսով, քաղաքացիներ է բերել ընտրատեղամաս՝ քվեարկության

Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքում, որտեղ այսօր ևս Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անկացվեցին, դրանք առանց խախտումների չեն անցել:

Մասնավորապես, Բերդ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Տավուշ գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածու Շավարշ Գյուրջինյանն իր ավտոմեքենայով մի քանի քաղաքացիների բերեց ընտրատեղամաս՝ քվեարկության:

Ուշագրավ է, որ ՔՊ-ական թեկնածուն մեքենայի վրա փակցրել էր իր քաղաքական  ուժի համարը և կարգախոսը, ինչը օրենքի խախտում է:

168.am-ի թղթակիցը մոտեցել և տեղեկացրել է խախտման մասին, վերջինս փորձել է պոկել իր լոգոն, սակայն չի կարողացել և առաջացել է ընտրատեղամասի բակ:

Նշված խախտման տեսաձայնագրությունը 168.am-ի թղթակիցը ցույց է տվել Տավուշ գյուղի ընտատեղամասային հանձնաժողովի նախագահին, և խախտման վերաբրյալ կազմվել է արձանագրություն:

Մանրամասները՝ առաջիկա տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս