Բաժիններ՝

Իջևանում վրաերթի ենթարկված երկու կանայք տեղափոխվել են հիվանդանոց

Սեպտեմբերի 23-ին, ժամը 02.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է կայանված «Շկոդա» մակնիշի մեքենային, ինչի հետևանքով «Շկոդայի» վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, ապա մեքենան առաջ ընթանալով՝ բախվել է կայանված «Ռենո» մակնիշի մեքենային: Վրաերթի ենթարկված երիտասարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 19.35-ին, «ԿԻԱ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 41-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել փոսը. 58-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել փոսը. 30-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.50-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Աշտարակ-Երևան ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21010» և «ԲՄՎ» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-21010»-ի ուղևորը և «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 06.20-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենան Շինուհայր-Գորիս ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում. 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «ՕՊԵԼ» և «ԻՆՖԻՆԻՏԻ» մակնիշի մեքենաներ. վարորդները և «ԻՆՖԻՆԻՏԻ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Սեպտեմբերի 23-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Իջևան քաղաքի Երևանյան փողոցում վրաերթի է ենթարկել 25 և 44 տարեկան երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս