Բաժիններ՝

Գործազրկությունը՝ Թուրքիայում

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը թեև հայտարարում է, որ երկրում գործազրկությունը նվազել է, բայց ըստ ընդդիմադիր լրատվամիջոցների հրապարակումների՝ պատկերն իրականում այլ է և արձանագրված ցուցանիշները հակառակն են ցույց տալիս։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընթացիկ տարվա առաջին 8 ամսում աշխատանքից ազատված և գործազրկության նպաստ ստանալու համար դիմած քաղաքացիների թիվը կազմել է 1.1 միլիոն։ Այլ կերպ ասած՝ հիշյալ ժամանակահատվածում միջինացված տվյալներով ամեն օր աշխատանքը կորցրել է 4.608 մարդ։

Եվ սա այն դեպքում, երբ վերջերս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում էր, թե Թուրքիայում գործազրկություն չկա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930