Նոր հաստիքներ և նոր գույքի ամրացում Քննչական կոմիտեին

Կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով որոշում կայացվեց Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մ. Մազմանյան փողոցի 3 հասցեում գտնվող շենքի 1-ին ու 2-րդ հարկերից 552.7 քառ. մետր և 515.8558 քառ. մետր մակերեսով հողամասը հետ վերցնել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել ՀՀ քննչական կոմիտեին:

Պարզվում է՝ այդ տարածքները տրվում են Քննչական կոմիտեին, քանի որ կոմիտեում նոր հաստիքներ են ավելացել և անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նոր աշխատասենյակներ։

Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ հաստիքների ավելացումը պայմանավորված է ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի փոփոխություններով և նոր ստորաբաժանումների համալրմամբ։

Տեսանյութեր

Լրահոս