
14 միլիոն դրամ՝ Ծիծեռնակաբերդում եղևնիներ տնկելու համար

Կառավարությունը 14 միլիոն 124 հազար դրամով որոշել է ընդլայնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքը՝ եղևնիներ տնկելու տեղերը սպառված են։
Ըստ Կառավարության ընդունած որոշման՝ Հիշողության պուրակը մեծ հետաքրքրություն է առաջացնում զբոսաշրջիկների մոտ, նրանք շրջում են տարածքում, ծանոթանում եղևնիների կողքին ամրացված գրություններին, և, քանի որ եղևնիներ տնկելու տարածքը սպառվել է, ուստի անհրաժեշտ է գումար հատկացնել՝ նոր տարածք ձեռք բերելու համար: