Բաժիններ՝

Եվրոպայի Մ-19 առաջնություն. Հայաստանի հավաքականը պարտվեց Գերմանիայի ընտրանուն

Գերմանիա Մ-19 – Հայաստան Մ-19 հանդիպմամբ սեպտեմբերի 21-ին Գերմանիայում մեկնարկել է ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության 12-րդ խմբի որակավորման փուլը: Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:5 հաշվով: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի տարածած հաղորդագրությունից:

Հայաստան Մ-19 տարեկանների թիմն ուներ հետևյալ մեկնարկային կազմը.

1.Գոռ Մատինյան (ա), 4. Արմեն Սարգսյան, 5. Սերգեյ Մուրադյան, 6. Գաբրիել Պապյան (22. Կառլեն Հովհաննիսյան, 88), 7. Ալեքսանդր Մկրտչյան (9. Արայիկ Էլոյան, 67), 8. Հայկ Թաթոսյան (18. Համլետ Սարգսյան, 59), 10. Կարեն Դավթյան (21. Նարեկ Հովհաննիսյան, 88), 11. Արման Մարկոսյան, 14. Պողոս Կրմզյան, 17. Վաչե Հակոբյան, 19. Վարդան Թովմասյան (23. Էրիկ Պապիկյան, 66)
Պահեստայիններ՝ 12. Հայկ Խաչատրյան, 2. Իշխան Դարբինյան, 3. Գևորգ Գրիգորյան, 15. Մհեր Քանքանյան:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի Մ-19 հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 24-ին՝ մրցելով Սլովակիայի ընտրանու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս