Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը. Երևանի քաղաքապետը շնորհավորել է ՀՀ 31-րդ տարեդարձը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առիթով՝ կոչ անելով միավոր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու պետականությունը:

Քաղաքապետը, մասնավորապես , նշել է, որ այս ծանր օրերին ավելի են իմաստավորվում «Երազ իմ երկիր» երգի տողերը:

«Դրանք կարծես մեր խնդիրների լուծման բանալին լինեն՝ ոգեշնչելով յուրաքանչյուրիս մեր տեղում առավելագույնս կատարել մեր պարտքն առ հայրենիք։

Միավորենք մեր ուժերը, կամքը, ոգին՝ անխախտ պահելու մեր պետականությունը։

Պատասխանատվությամբ ու հոգատարությամբ պահպանենք այն եւ փոխանցենք մեր սերունդներին։ Շնորհավո՛ր տոնդ, Հայաստան»,-ընդգծել է Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930