Բաժիններ՝

Այս դժվարին օրերին առավել քան կարևոր է լինել միասնական՝ մեկ թիմի պես. Վարազդատ Հարոյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը շնորհավորել է երկրպագուներին Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

ՀՖՖ-ի տարածած տեսանյութում Հարոյանը մասնավորապես ասում է.

«Շնորհավորում եմ, Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձի առթիվ: Այս դժվարին օրերին առավել քան կարևոր է լինել միասնական, համախմբված, մեկ թիմի պես»:

Հարոյանը շեշտել է նաև, որ ֆուտբոլիստները ջանք չեն խնայելու և ամեն բան անելու են երկրպագուներին ուրախացնելու համար:

Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս