Բաժիններ՝

Perseverance rover-ը Մարսի վրա շատ օրգանական նյութեր է հայտնաբերել

Երկրի վրա այս նմուշների ուսումնասիրությունը կպատմի Կարմիր մոլորակի վրա կյանքի մասին։ Բայց դեռ պետք է սպասել:

Ջեզերո խառնարանում գտնվող Պերսվերանս մարսագնացով հավաքված նոր ժայռերի նմուշներից մեկի նախնական վերլուծությունը զարմացրել է ՆԱՍԱ-ի նախագծի թիմին: Այս հողը պարունակում էր Մարսի վրա երբևէ հայտնաբերված ամենամեծ թվով օրգանական մոլեկուլները:

Օրգանական մոլեկուլները միացություններ են, որոնք հիմնականում կազմված են ածխածնից, սովորաբար ջրածնից և թթվածնից, ինչպես նաև այլ տարրերից: Դրանք հիմնական են մեր մոլորակի ողջ կյանքի համար, բայց դրանք բացառիկ չեն՝ կան ոչ կենսաբանական գործընթացներ, որոնք կարող են ձևավորել դրանք:

Այժմ Մարսը չոր և ցուրտ մոլորակ է, բայց միլիարդավոր տարիներ առաջ (և գուցե նույնիսկ բոլորովին վերջերս) նրա վրա ջուր է հոսել: Խոշոր գետերից մեկը հոսել է դեպի այն, ինչ մենք այժմ անվանում ենք Ջեզերո խառնարան։ Պերսվերանսի կողմից ուսումնասիրված ժայռերը չորացած հանքավայրեր են, որոնք ժամանակին տիղմ էին: Իսկ հուլիսի 20-ին մարսագնացը հերթական անգամ սկանավորեց ժայռը, որը կոչվում էր Wildcat Ridge, և գտավ շատ օրգանական մոլեկուլներ:

Հեռավոր անցյալում ավազը, ցեխը և աղը, որոնք այժմ կազմում են Wildcat Ridge-ի նմուշը, կուտակվել են այնպիսի պայմաններում, որոնք կարող են պոտենցիալ կյանք ապահովել:

«Հատկանշական է այն փաստը, որ օրգանական նյութեր են հայտնաբերվել նստվածքային ապարների մեջ, որոնք Երկրի վրա հայտնաբերված են՝ որպես հին կյանքի բրածոներ: Այնուամենայնիվ, որքան էլ արդյունավետ են Perseverance-ի մեր գործիքները, հետագա եզրակացությունները այն մասին, թե ինչ է պարունակվում Wildcat Ridge նմուշում, պետք է անել այն ժամանակ, երբ այն վերադառնա Երկիր՝ խորը ուսումնասիրության համար»,- նշում է նախագծի անդամ Քեն Ֆարլին։

Մարսագնացը վերցրել է դպրոցական կավիճի կտորի չափ երկու քարի նմուշ: Ակնկալվում է, որ այս նմուշները վերադարձնելու առաքելությունը կսկսվի 2030-ականների սկզբին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս