![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկ. նա պահանջում է 3 ժամվա ընթացքում իրեն վճարել 2 միլիոն դոլար
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/6.thumb_.png)
Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է Քութայիսիի կենտրոնում գտնվող Վրաստանի բանկի մասնաճյուղ, ապա պատանդների միջոցով ներկայացնել իր պահանջները, հայտնում է newsgeorgia.ge կայքը։
Առևանգողը պահանջում է երեք ժամվա ընթացքում իրեն վճարել 2 միլիոն դոլար։ Նա, սակայն, չի հստակեցնում, թե ինչ կլինի, եթե այս պայմանը չկատարվի։
Պահանջը հնչեցրել է բանկում պահվող պատանդներից մեկը՝ մի երիտասարդ. նա ուղիղ եթեր է մտել Facebook սոցիալական ցանցում։ Տեսանյութի մի հատված տարածում է Pirveli հեռուստաալիքը։