Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել է Երևան քաղաքի դատախազին, նշանակել զինդատախազի տեղակալ, վերջինս այդ աշխատանքից ազատվելու դիմում է գրել
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սևակ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Հրամանում ասվում է. «Հիմք ընդունելով Ս. Հովհաննիսյանի դիմումը եւ ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով, 62-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ՝
ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից սեպտեմբերի 19-ից»:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել մինչ Աննա Վարդապետյանի պաշտոնի ստանձնումը, զինդատախազի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Գուրգեն Հակոբյանը։ Երևան քաղաքի դատախազությունում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Լիլիթ Գրիգորյանը