«Պետական պարտքը հասավ 10 միլիարդի, իսկ կառավարությունը շարունակում է ինքն իրեն պարգևատրել». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի պետական պարտքը (Կառավարության պարտք + ԿԲ պարտք) օգոստոսի վերջ հասավ 10 միլիարդ դոլարի (9,992.2 միլիոն):

Իսկ կառավարությունը շարունակում է ինքն իրեն պարգևատրել՝ միայն 2022-ին այս մասով պլանավորվել էր ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլար:

Հ.Գ. Գրեք պետության գործառույթների և ըստ այդմ ծախսերի մասով ինչ թվեր են հետաքրքիր էջումս հրապարակեմ: Կտեղադրեմ ամենաշատ հարցվածը՝ եթե իհարկե գաղտնի թիվ չէ, կամ, եթե ընդհանրապես հաշվառում կա այդ մասով:

Տեսանյութեր

Լրահոս