Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին սեպտեմբերին կրկին հանդիպել
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, կոչ է արել նրանց նորից հանդիպել մինչև սեպտեմբերի վերջ։ Այս մասին հայտնել է պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ վերջին բախումներից հետո ունենալու առաջին ուղիղ բանակցությունները։ Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել մարդկային կորուստների համար և շեշտել անհրաժեշտությունը՝ կանխելու հետագա ռազմական գործողությունները, ինչպես նաև ընդգծել խաղաղության գործընթացին վերադառնալու կարևորությունը։ Նրանք քննարկել են հաջորդ քայլերը, և պետքարտուղարը կոչ է արել կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,- հայտնել է պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը։