Յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 18-ին Միներալնիե Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տեղափոխվել 64-ամյա Վրեժ Գ.-ն, որը 2000 թ. մայիսի 25-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: