Բայդենը դեռևս չի որոշել՝ մասնակցելո՞ւ է 2024թ․ ընտրություններին, թե՞ ոչ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականին պետության ղեկավարի ընտրություններին, սակայն վերջնական «հաստատ որոշում» ընդնելը դրա վերաբերյալ առայժմ վաղ է:
«Իմ մտադությունը, ինչպես եւ ասել եմ ամենասկզբից, այն է, որ իմ թեկնածությունը քվեարկության դնեմ կրկին: Բայց դա միայն իմ մտադրությունն է: Դա հաստա՞տ որոշում է արդյոք: (…) Դա մենք դեռ կտեսնենք»,- ասել է նա CBS հեռուստաընկերությանը տված հարցազույցում, որը եթեր է դուրս եկել սեպտեմբերի 18-ին:
«Չափազանց վաղ է նման ոոշում ընդունելը: Եվ ես շատ հարգում եմ ճակատագիրը: Ինչով եմ ես զբաղվում, նանով, որ անում եմ իմ աշխատանքը: Ես մտադիր եմ կատարել այս աշխատանքը»,- նշել է Բայդենը:
Ըստ որում նա հասկանալ է տվել, որ իր կարծիքով՝ հաջորդ նախագահական ընտրարշավին մասնակցելու որոշումն ավելի լավ է ընդունել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո, որոնք ԱՄՆ-ում տեղի կունենան ընթացիկ տարվա նոյեմբերին: CBS-ի լրագրողը հիշեցրել է, որ Բայդենը, որի 80 տարին լրանում է այս տարի, ամենատարեց նախագահն է ԱՄՆ-ի պատմության մեջ: «(Ես) վատ վիճակում չեմ, չէ՞»,- հեգնանքով նշել է Բայդենը:
Այն ժամանակ հաղորդավարը պետության ղեկավարին հարցրել է, թե նա ինչպես է վերաբերվում նրանց խոսքերին, ովքեր կասկածի տակ են առնում, թե նա չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ի պատասխան Բայդենը վստահություն է հայտնել, որ ինքը բավականաչափ ուժ եւ խելքի պայծառություն ունի:
«Չկա մի բան, որը ես արել եմ անցյալում եւ չեմ անում հիմա, լինեն դրանք ֆիզիկական, մտավոր (ծանրաբեռնություններ) կամ դարձյալ ինչ-որ բան»,- հավաստիացրել է Սպիտակ տան ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: