Բուժօգնության դիմած 67-ամյա կինը հայտնել է, որ վրաերթի է ենթարկվել Թամանյան փողոցում
Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 67-ամյա կինը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է Թամանյան փողոցում անհայտ մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա հետիոտնի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 08.30-ին, «Հունդաի» մակնիշի մեքենայի վարորդը Նար-Դոսի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 27-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 17-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենան Մրգավետ-Դիտակ դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին. 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Վանաձորի Երևանյան խճուղում «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Կիա Սորենտո» և «Մերսեդես Վիտո» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես Վիտոյի» 2 ուղևորները, «Կիա Սորենտոյի» վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: