![](/banners/BeFunky-design.jpg)
Օրգով գյուղում գողություն կատարելու կասկածանքով 36-ամյա տղամարդ է ձերբակալվել
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/timthumb-7.png)
Իրացնելով ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ սեպտեմբերի 12-ին Օրգով գյուղում հայտնաբերվել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 36-ամյա մի տղամարդ:
Նա իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից ներկայացրել է գիշերային լուսավորության սարքեր և հայտնել, որ խաբեությամբ, տեխնիկական աշխատողի անվան տակ մեքենայով մուտք է գործել Օրգով գյուղի վարչական տարածքի աստղադիտարանի տարածք և գողացել լուսավորության սարքերը:
Բյուրական գյուղի 36-ամյա բնակիչը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: