
Ճապոնիայի՝ 100 տարեկանից բարձր բնակիչների թիվն առաջին անգամ գերազանցել է 90.000–ը

100 տարեկանից բարձր ճապոնացի երկարակյացների թիվն առաջին անգամ գերազանցել է 90 հազարը: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարությունը՝ սեպտեմբերի 19-ին նշվող՝ Մեծերի հարգման օրվա առթիվ:
Սեպտեմբերի 15-ի դրությամբ երկրում բնակվում է 100 տարեկանից բարձր 90 526 քաղաքացի: Երկարակյացների քանակն աճում է արդեն ավելի քան 50 տարի անընդմեջ՝ ամեն տարի սահմանելով նոր ռեկորդ:
Այս տարի երկրում 100 տարեկանից բարձր անձանց թիվը դարձել է գրեթե 4 հազարով ավելի: Երկարակյացների ավելի քան 88 տոկոսը բաժին է ընկնում կանանց եւ սոսկ 11,4 տոկոսը՝ տղամարդկանց: Նախարարությունը նշում է, որ այս տարի 100-ամյա հոբելյան է նշում 45 141 մարդ:
Այդ առթիվ նրանց կուղարկվեն շնորհավորական նամակներ եւ հուշանվերներ: Ճապոնիայում երկարակյացների քանակն անշեղորեն աճում է առնվազն 1963 թվականից, երբ ընդունվեց օրենք տարեց մարդկանց սոցիալական ապահովման մասին:
Այն ժամանակ երկրում կար 100 տարեկանից բարձր 153 մարդ: 1981 թվականին նրանց թիվը գերազանցել է հազարը, 1998 թվականին՝ 10 հազարը, իսկ 2012 թվականին՝ արդեն 50 հազարը: Ճապոնիայի ամենատարեց բնակիչը115-ամյա Ֆուսա Տացումին է, որը ծնվել է 1907 թվականի ապրիլի 25-ին:
Տարեց կնոջ հարազատների խոսքով՝ նա վարել է սովորական ապրելակերպ, իսկ երկարարկեցության գաղտնիքը ճիտ եւ կանոնավոր սնունդն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: