Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում
Սեպտեմբերի 13-ին, ժամը 23.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Օպել» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաներ. «Կիայի» 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.10-ին, Երևանի Մոսկովյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 17.20-ին, Երևանի Շինարարների փողոցում «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 37-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 19.40-ին, Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.25-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում իրար են բախվել «Տոյոտա», «Ֆոլքսվագեն» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 13-ին, ժամը 16.00-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում իրար են բախվել «Նիսան», «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 24-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի Կոշ գյուղի հատվածում իրար են բախվել «Օպել» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ճանապարհի 16-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.55-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Լուսակն գյուղ տանող ճանապարհին իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից մեկի 57-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 11-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 6-րդ կմ-ին իրար են բախել «ԿամԱԶ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 24-ամյա վարորդը և 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 25-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 26-ամյա վարորդին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 14-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Արևելյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։