![](/banners/BeFunky-design.jpg)
Հետախուզման մեջ գտնվող 39-ամյա տղամարդը ներկայացել է բաժին
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/timthumb-6.png)
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 12-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 39-ամյա Վարդան Դ.-ն, որը հուլիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 137.1-րդ, 118-րդ և 185-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: