Բաժիններ՝

Никогда не сдавайся, позорься до конца. ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի ծիծաղելի արդարացումները

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին հայ հասարակությունն այնքան է մեղադրում անգործության մեջ, որ վերջինս երբեմն որոշում է ինչ-որ բան անել ու հայտնվում է ծիծաղելի իրավիճակում:

Հայ ազգին պատուհասած ողբերգության ֆոնին Պաշտպանն այնպիսի մտքի գոհարներ է երկնում, որ հնարավոր չէ դրանք անտեսել:

Մասնավորապես, այսօր վերջինս հայտարարություն էր տարածել այն մասին, որ պետք չէ լրատվամիջոցներով տարածել թշնամու կողմից խոշտանգված հայ կանանց լուսանկարներն ու տեսանյութերը: Ճիշտ է, պետք չէ: Բայց չգիտես ինչու՝ որոշել էր որ այդ ծանր հանցանքները ենթադրաբար են ադրբեջանցիներն արել:

Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջի հետևորդ հայ օգտատերերի արձագանքը, ըստ ամենայնի, կանխատեսելի չէր Քրիստիննե Գրիգորյանի համար, որը չգիտես դիտավորությա՞մբ, Նիկոլ Փաշինյանին չզայրացնելո՞ւ համար, թե՞ իրավական գրագիտության պակասից էր նման ձևակերպում կատարել:
Իրականում համացանցի որոշ հայ օգտատերեր ավելի մեծ կարծիք ունեին ՄԻՊ-ի մասին և կարծիք էին հայտնել, թե միգուցե վարձկաններ եղած լինեն, թեպետ այս պատերազմական գործողություններում ադրբեջանցիների կողմից վարձկանների ներգրավման մասին ոչ մի հայտարարություն չի եղել:
Ինչևէ, ՄԻՊ-ը որոշեց արդարանալ:

Ըստ նրա՝ «ենթադրաբար» է գրված, քանի որ պարզ չէ, թե ադրբեջանցի զինծառայողներից կոնկրետ ո՞վ է կատարել այդ ծանր հանցանքը։

Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանությունների: Մի՞թե ՔՊ-ում մի բազային իրավաբանական կրթությամբ թեկնածու չի պեղվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում նշանակելու համար: Ինչ խոսք, տխուր արձանագրում է:

Ի դեպ, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ իր գրառման մեջ տեղեկացրել է. «Այդ նույն հայ կնոջ մարմնի վրա մեծ տառերով գրել են ադրբեջանական հատուկ ջոկատի անվանումը` «YAŞMA» կամ «ՅԱՇՄԱ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս