Բաժիններ՝

Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին. Եղիշե Մելիքյան

Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ տուրում «Սլովան»-ի դեմ խաղում տոնած հաղթանակը նվիրում է սահմանին կանգնած հայ զինվորին:

«Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին: Տղաներ, մենք ձեզ հետ ենք: Մենք կփորձենք ինչ-որ դրական բան փոխանցել հայ ազգին: Միասնական պետք է լինենք տխության և ուրախության պահերին»,- խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մելիքյանը:

Անդրադառնալով խաղին` մասնագետը շեշտել է, որ ճիշտ վերլուծություն էր կատարվել հակառակորդի խաղի վերաբերյալ, և գտել էին «Սլովան»-ի ուժեղ և թույլ կողմերը:

ՈՒԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը Երևանում հաղթեց Սլովակիան ներկայացնող «Սլովան» ակումբին։ «Փյունիկ»-ն ընդհանուր առմամբ անցկացրեց կազմակերպված ու գրագետ խաղ, ինչի արդյունքում էլ արդեն առաջին խաղակեսում կարողացավ երկու գոլի առավելություն ստանալ։ Նախ 35-րդ րոպեին գեղեցիկ հարվածքով գոլի հեղինակ դարձավ Արտակ Դաշյանը, ապա երկու րոպե անց ոչ պակաս փայլուն հարվածով թիմի առավելությունը կրկնապատկեց Յուսուֆ Օտուբանջոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930