
Համացանցում ուշադրություն են հրավիրել Բրիտանիայի նոր թագավորի մեկ տարօրինակության վրա

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մատները քննարկման առարկա են դարձել սոցցանցերի օգտատերերի շրջանում, shantnews-ի փոխանցմամբ՝ գրում է New York Post-ը։
Օգտատերերը նկատել են, որ միապետը կարմրավուն երանգով անսովոր լի մատներ ունի, և դրանք համեմատել են նրբերշիկների հետ։
«Ով կարող է այս մատից մատանին հանել, նա կդառնա հաջորդ թագավորը, ինչպես Արթուրը՝ սուրը քարին»,- կատակել է մեկնաբաններից մեկը։
«Մատները կարծես թե պարզապես սպասում են պայթելու»,– կարծիք հայտնեց մեկ ուրիշը:
Այնուամենայնիվ, օգտատերերի մեծ մասը մտահոգված է միապետի առողջությամբ:
«Դա պետք է ցավոտ լինի: Նրա մատների շարժումները խիստ սահմանափակ են», – ասել է օգտատերերից մեկը:
«Շատ նման է ռևմատոիդ արթրիտին», – եզրակացրել է մեկ ուրիշը: