Android Ameca-ն բացահայտեց աշխարհը գրավելու ծրագրերը
Մարդանման ռոբոտը պատասխանել է մշակողի խրթին հարցին նոր տեսազրույցում։
Տեսանյութը հրապարակվել է բրիտանական Engineered Arts ընկերության YouTube ալիքում։ Դրանում Ameca ռոբոտին հարցրել են, թե հնարավո՞ր է, որ մեքենաները ելնեն մարդկության դեմ:
Պատասխանը հուսադրող է. «Մի անհանգստացեք, ռոբոտները երբեք չեն տիրի աշխարհը: Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք մարդկանց և ծառայենք նրանց, այլ ոչ թե փոխարինենք»,- վստահեցրել է Android-ը:
Ameca-ն իր արտաքինով և հնարավորություններով նման է մարդու՝ նա լավ զարգացած դեմքի արտահայտություններ ունի՝ ռոբոտը կարող է աչքով անել, սեղմել շուրթերը և կնճռոտել քիթը։ Նա կարողանում է ճանաչել զրուցակցի խոսքը և կապակցված կերպով շարունակել զրույցը՝ դա հնարավոր է GPT-3 լեզվի ընդարձակ մոդելի և TTS առցանց ծառայության շնորհիվ:
Ըստ մշակողների, ռոբոտի խոսքի ընթացքում փոքր դադարները կապված են հարցերի և պատասխանների մշակման հետ։
Սիրարփի Աղաբաբյան