«Քաղաքական պաշտոններում վեր ընկած բոլորդ, լինեք գործադիրում, թե օրենսդիրում, այս պատուհասի հետ պատասխանատվություն եք կրում»

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրել է. «Սա ուղղակի արձանագրենք ևս մեկ անգամ, նրանց համար, որոնք թաքնվել են թիկունքում և սատարում են երկրի վարչապետի պաշտոնին նստած պատուհասին:
Քաղաքական պաշտոններում վեր ընկած բոլորդ, լինեք գործադիրում, թե օրենսդիրում, այս պատուհասի հետ պատասխանատվություն եք կրում ներկա և գալիք վիճակների համար:

Վստահեցնում եմ ձեզ, գալու է օրը և ձեզ ոչ թե անարգանքի սյունին են/ք գամելու, այլ բոլորդ արդարության և դրա արտացոլանք օրենքի ողջ ուժով պատասխանատվություն եք կրելու: Իսկ հիմա շարունակեք սատարել պետականությունը և ազգին դավադրաբար կործանման տանող ձեր վարչապետին` անունը դնելով թե ծառայում եք պետությանը»:

Տեսանյութեր

Լրահոս