Բաժիններ՝

ԱՄՆ-ը կարող է այս շաբաթ հայտարարել Կիևին 600 մլն դոլարի ռազմական օգնության մասին. Politico

Միացյալ Նահանգների վարչակազմը, հավանաբար, այս շաբաթ կհայտարարի Ուկրաինային մոտավորապես 600 միլիոն դոլար գումարի զինամթերքի հերթական մատակարարման մասին: Սեպտեմբերի լույս 13-ի գիշերն այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Կոնգրեսի աշխատակազմի՝ անունը չհայտնած ներկայացուցչի:

Նրա խոսքով՝ ինչպես եւ վերջերս 675 միլիոն դոլարի չափով օգնության փաթեթի դեպքում, տեխնիկան եւ զենքը Կիեւին կմատակարարվեն Պենտագոնի պահուստներից: Հրատարակության զրուցակիցը նշել է, որ մատակարարումները շատ բանով համանման կլինեն ռազմական օգնության նախորդ փաթեթին, բայց թե հատկապես ինչ կլինի փաթեթում, նա չի ճշտել:

Ինչպես անցյալ հինգշաբթի հայտնել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ԱՄՆ-ի իշխանությունները 675 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթի շրջանակներում Կիեւին կհանձնեն լրացուցիչ ռազմամթերք HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար, HARM հակառադիոտեղորոշման հրթիռների նոր խմբաքանակ, 105 միլիմետր տրամաչափի չորս հաուբից:

Բացի դրանից, Միացյալ նահանգներն Ուկրաինային կմատակարարեն 105 միլիմետր տրամաչափի 36.000 հրետանային արկ, 100 զրահապատ ավտոմոբիլ, ավելի քան 5000 հակատանկային համակարգեր, 1,5 միլիոն փամփուշտ հրազենի համար, 1000՝ 155-միլիմետրանոց արկ՝ հեռավար ականապատման համար, լրացուցիչ նռնականետեր եւ հրազեն, բժշկական զրահապատ ավտոմոբիլներ եւ գիշերային տեսունակության համակարգեր:

Ընդամենը ներկայիս վարչակազմի օրոք ԱՄՆ-ը Կիեւին է տրամադրել շուրջ 15,2 միլիարդ դոլարի, 2014 թվականից՝ 17,2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս