Պատրաստվել է ծրագիր, որ զինվորականների աշխատավարձը 240 տոկոսով բարձրացվի. Փաշինյան
Կառավարությունը մտադիր է զինվորականների աշխատավարձը 240 տոկոսով բարձրացնել: Այս մասին ԱԺ նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ բարեփոխումների մասին հարցին:
«Զինված ուժերի բարեփոխումների ոլորտում մենք շատ լուրջ քայլեր ենք ձեռնարկում: Պատրաստվել է ծրագիր, մենք մեր զինվորականների աշխատավարձերն անգամներով պետք է բարձրացնենք, ոչ թե 25 կամ 30 տոկոսով, այլ՝ 3 անգամ: 240 տոկոսի մասին է խոսքը: Բայց այդ 240 տոկոսը շեմն է, բազան, որի վրա պետք է այլ գործակիցներ աշխատեն»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև հիշեցրեց, որ նախորդ տարիներին կրկնապատկել է նաև ռազմաարդյունաբերության ֆինանսավորումը: