
Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները

Թուրքիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները՝ դաշինքի 15 երկրների զինվորականների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են թուրքական Milliyet-ը:
Միջերկրական և Էգեյան ծովերում լայնածավալ զորավարժությունները, որոնք կոչվում են Dynamic Mariner – Mavi Balina – Nusret – 2022, մեկնարկել են սեպտեմբերի 11-ին և կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը:
Զորավարժություններին կմասնակցեն նաև թուրքական «Սանջակթար» ունիվերսալ գրոհային և «Անադոլու» ունիվերսալ գրոհային նավերը, որոնք կարող են ձևափոխվել ավիակրի:
Տեղեկության մեջ նշվում է, որ անցկացվող զորավարժությունները կարևոր են Անկարայի համար, քանի որ 2023 թվականի հունվարի 1-ից Մեծ Բրիտանիայից Թուրքիային կանցնի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ռազմածովային բաղադրիչի հրամանատարությունը։