
«Թաթուլ Կրպեյանի» անվան զբոսայգում հայտնաբերվել է տղամարդու դի․ shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 15։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 1-ն զանգվածում գտնվող «Թաթուլ Կրպեյանի» անվան զբոսայգում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Սայադ Ն․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ՝ սպանություն հատկանշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն;
Ըստ նախնական տեղեկությունների՝ Սայադ Ն․-ն հանկարծամահ է եղել։