«Մենք մեր գործը պետք է հասցնենք հաղթական ավարտին, այլ տարբերակ չունենք»․ Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր գործընկերների հետ հանդիպում ենք ունեցել Շիրակի մարզի հայրենակիցների հետ։ Անկեղծ, մեր հայրենակիցների մտահոգ հարցերով հագեցած հանդիպման ընթացքում խոսել ենք շարժման արդյունքների, անհրաժեշտ գործողությունների և մեր առաջիկա անելիքների մասին։
Խոսքիս ավարտից հետո հանդիպման մասնակիցներից մեկն ասաց. «Դուք մի բան մոռացաք նշել, Շարժումը մեծ քայլ է արել պատերազմից հետո մեր կորացած մեջքը շտկելու ուղղությամբ։ Դա է ամենամեծ ձեռքբերումը»
Ամեն հերթական հանդիպման արդյունքում ամրապնդվում է համոզմունքս, որ միասին մենք կարող ենք իրականացնել պատմական այս ժամանակահատվածում մեր վրա դրված խնդիրը և փրկել մեր հայրենիքը։ Մենք մեր գործը պետք է հասցնենք հաղթական ավարտին, այլ տարբերակ չունենք։ Այսպիսի հանդիպումները մեր հայրենակիցների հետ կրելու են պարբերական և շարունակական բնույթ»: