Բաժիններ՝

Տղամարդը խանութում հարձակվել էր 70-ամյա աշխատակցուհու վրա, բռունցքով խփել աչքին և գրպանից գողացել 250.000 դրամ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 22.45-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Առինջ գյուղի խանութում մի տղամարդ հարվածել է խանութի աշխատակցին և գրպանից գողացել խանութի փողը:

Մեկնել է ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 22.00-ից ժամը 22.30-ն ընկած ժամանակահատվածում ոմն Գարեգին Առինջ գյուղի Մաշտոցի փողոցի խանութում հարձակվել է 70-ամյա աշխատակցուհու վրա, բռունցքով խփել աչքին և գրպանից գողացել 250 000 դրամ: Հիվանդանոցից էլ հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը, «աջ աչքի փափուկ հյուսվածքների սալջարդ, հեմատոմա» ախտորոշմամբ, բուժօգնություն է ցուցաբերել 70-ամյա կնոջը:

Կոտայքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է արարքը կատարողի ինքնությունը:

Սեպտեմբերի 9-ին, ժամը 00.20-ին, Առինջ գյուղի 29-ամյա բնակիչը Երևանի Աճառյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս