Բաժիններ՝

Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գորիսի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները Հալիձոր բնակավայրի հարակից ճանապարհին, ապօրինի վառելափայտ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա, որի թափքում մոտ 4 խմ բոխի տեսակի վառելափայտ կար:

Վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել, հայտնել է, որ ծառերը ապօրինի հատել է Շուռնուխ բնակավայրի հարակից անտառից:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930