
Տղամարդը փորձել էր գողանալ քնած երիտասարդի հեռախոսը, և երբ արթնացել էր, դանակահարել էր նրան

Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.57-ին, ոստիկանություն է զանգել 23-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 06.50-ին Թումանյան փողոցի հասցեներից մեկի մոտ անհայտ անձը, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, փորձել էր գրպանից գողանալ բջջային հեռախոսը, այդ պահին ինքն արթնացել էր, և անծանոթը դանակով խփելով իր ձեռքին՝ փախել էր:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է արարքը կատարողի ինքնությունը: Գյումրիի բնակիչ 45-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Գյումրեցի տղամարդը ներկայացվել է քննչական բաժին: