
Եվրամիությունը դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Կատարում

Եվրամիությունն իր դիվանագիտական ներկայացուցչությունն է բացել Կատարում, որի հետ հարաբերությունների համար պատասխանատու էր Սաուդյան Արաբիայում ԵՄ-ի ներկայացուցչությունը: Սեպտեմբերի 7-ին ներկայացուցչության բացման արարողությանը մասնակցել Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելն իր մերձավորարեւելյան շրջագայության շրջանակներում: Նրա ելույթն առցանց հեռարձակել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցությունը Կատարում ԵՄ-ի ներկայացուցչության բացման արարողությանը: Իմ այցը Կատար կարեւոր ազդանշան է Կատարի հետ կապերն ամրապնդելու՝ մեր քաղաքական կամքի մասին: Մեր հանդեպ ծառացած է կրկնակի մարտահրավեր Էներգետիկական հատվածում եւ տնտեսական զարգացման բնագավառում, ինչպես նաեւ անվտանգության ոլորտում ամբողջ աշխարհում:
Մենք միանգամայն համոզված ենք, որ Կատարի հետ բարեկամությունը կաեւոր լծակ է, որը մեզ թույլ կտա գործել միասին այդ մարտահրավերների դեմ պայքարի համար»,- ասել է Միշելը: Նա նշել է, որ ԵՄ-ն եւ Կատարը հասել են առաջընթացի կարճաժամկետ ուղեւորությունների համար այցագրային ռեժիմի վերացման հարցերով: Նա իր խոսքում չի հիշատակել ԵՄ-ին կատարական գազի մատակարարումների ընդլայնման հնարավորության մասին, ինչը նրա մերձավորարեւելյան շրջագայության գլխավոր նպատակն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: