Ի սեր Աստծո, թող աշխատեն. Պուտինը՝ Հայաստան տեղափոխված ռուս միգրանտների մասին

Ռուսաստանը ողջունում է ցանկացած քայլ, ամենը, որը օգուտ է տալիս ռուսական բիզնեսին: Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի նիստի այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում ռուս միգրանտներին, որոնք տեղափոխվել են Հայաստան:

«Մենք ողջունում ենք այն ամենը, որը օգուտ է տալիս Ռուսաստանի բիզնեսին: Եթե պայմաններն այնպիսին են, որ մարդկանց ավելի ձեռնտու և հանգիստ է աշխատել Հայաստանում, ի սեր Աստծո, թող աշխատեն, ոչինչ չի խանգարում»,- նշեց Պուտինը՝ նշելով, որ Հայաստան տեղափոխված անձինք հիմնականում ներկայացնում են ՏՏ ոլորտը:

Նրա խոսքով՝ Հայաստանը Ռուսաստանի համար օտար երկիր չէ, կարելի է աշխատել Երևանում և փաստացի ապրել Մոսկվայում:

Տեսանյութեր

Լրահոս