«Չեք մոռացել չէ՞, «սիրված» թյուրիմացությունն ինչ բաժին դեր ուներ Հանրապետության հրապարակում». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկիրն էժան թատրոն սարքած, սև սպիտակ բաժանած (ընդորում սևերը, այսինքն բացասականները՝ հայրենիք ունենալ ցանկացողներն էին, սպիտակ դրականները հայրենիք ծախած դավաճանները)։

Չեք մոռացե՞լ չէ, «սիրված» թյուրիմացությունն ինչ բաժին դեր ուներ Հանրապետության հրապարակում։ Դրա արածն անհաջող քաղաքական փորձ չի եղել։ Չփորձե՛ք հիմա դա տենց մատուցել մեր հասարակությանը։ Դա դավաճանների հետ հանցագործության մասնակից է եղել ու շարունակում է լինել։

Նաև դրա արտաթորած ստերի, կեղծիքի պատճառով շատերը լսել ու մտածել չէին ցանկանում։ Նաև դրա դավաճանության հասնող անբարոյականության պատճառով է, որ սրանք քաղաքական ընտրությունը խեղկատակության վերածեցին ու երկիրը հանգիստ ծախեցին։ Հանգիստ ծախեցին այն ժամանակ երբ տարիուկես բոլորիդ համար ՁՐԻ էժանություններ էին բեմադրում։

Ես չեմ հասկանում։ Հասկացածիս էլ չեմ հավատում։ Ոչ տոմս առնողին, ոչ էդ տոմսերի մասին լրատվություն տվողներին։ Մոռացե՞լ եք ինչ ա կատարվել։ Թե չեք տեսնում ի՞նչ ա կատարվում։

Հիշեցնեմ։ Մարդիկ են սպանվել, վերացվել երկրի երեսից։ Հայրենիք է թաղվել, որ այլևս տասնամյակներով հետ չի գալու։ Ի՞նչ ներկայացում։ Գնում եք սևերին ու սպիտակներին խառնեք նորից բաժանե՞ք։

Ու գիտեք ամենավատը որն ա, որ էդ թյուրիմացության տոմսերը ոչ թե անհայրենիք քպ-ն է գնել, այլ ընդդիմությունը։ Ավելի ճիշտ երևի էդ գունավոր ծաղրածուի բնորոշմամբ՝ թատերական ընդդիմությունը։

Եթե դեռ չեք հասկացել, մի անգամ էլ փորձեմ բացատրել։ Ամեն ինչ շատ վատ է։ Վատ է ոչ թե իմ կամ մի խումբ մարդկանց համար։ Այլ ամեն ինչ վատ է երկրի, հայրենիքի համար, այսինքն բոլորիս։ Եթե իհարկե հասկանում եք դրա նշանակությունը»:

Տեսանյութեր

Լրահոս