
Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2329 դեպք. մահացել է 7 մարդ

Հայաստանում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2329 դեպք:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 436 հազար 727-ի, որից 423 հազար 329-ը`առողջացման, 8662-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 243 քաղաքացի, մահացել է 7 մարդ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3016 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 736 թեստավորում,
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 191 հազար 200 -ի: