
Հետախուզվող երիտասարդը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Սեպտեմբերի 4-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 24-ամյա Նիկոլայ Մ.-ն, որը օգոստոսի 4-ից ՌԴ Իրկուտսկ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի (Ատելություն հրահրելը, անձի արժանապատվությունը ոտնահարելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: