
ԱՄՆ-ում 10 ուղևորով ինքնաթիռը ջուրն է ընկել

ԱՄՆ-ի արեւմուտքի Մյութինի Բեյի շրջանում՝ Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ոչ հեռու, ջուրն է ընկել ջրաինքնաթիռը, որտեղ եղել է 10 մարդ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի առափնյա պահպանություն ծառայությունը:
«Ծառայությունն զբաղվում է 10 մարդու որոնումներով (ինը չափահաս եւ մեկ երեխա)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ նշվել է, որ խոսքը վերաբերում է ութ չափահասերի եւ երկու անչափահասների:
Ըստ որում առափնյա պահպանության ծառայությունն արդեն հայտնել է մեկ զոհվածի մարմինը հայտնաբերելու մասին թռչող ապարատի անկման շրջանում: Ինքնաթիռի մնացած ուղեւորները համարվում են կորած: Այլ մանրամասնություններ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ -ը: