Բաժիններ՝

Լևոն Արոնյանը պարտվել է Sinquefield Cup-ի 3-րդ տուրում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Sinquefield Cup-ում:

ԱՄՆ-ում անցկացվող այս մրցաշարում` Sinquefield Cup-ում, կայացել են 3-րդ տուրի պարտիաները: Հայաստանի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը պարտություն է կրել` զիջելով Ֆրանսիայից Ալիռեզա Ֆիրուջային: Պարտվել է նաև աշխարհի գործող չեմպիոն Մագնու Կարլսենը, որը մրցում էր ԱՄՆ-ից Հանս Նիմանի հետ:

Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 2,5 միավորով Հանս Նիմանն է:

Sinquefield Cup-ին մասնակցում են 10 շախմատիստներ: Այն բաղկացած է 9 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 1,4 միլիոն ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս